loader
Dolce & Gabbana, գարուն-ամառ 2019

Dolce & Gabbana, գարուն-ամառ 2019

Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան համոզված են, որ սպառողների նոր սերունդն իրենց բրենդից ավանդական հագուստի են սպասում: Այդ պատճառով, Dolce & Gabbana-ի ցուցադրություններում մշտապես առկա է սեփական ժառանգության վերաիմաստավորումը: Այսպես, նոր հավաքածուի մեջ ներկայացվել են վառ ծաղկային պրինտով սեքսուալ զգեստները՝ անկեղծ դեկոլտեներով և մինի նեղ մոդելներ:

Բացի այդ, դիզայներները ցուցադրել են սև ժանյակավոր և կիսաթափանցիկ զգեստները, փայլուն գործվածքներից գոբելենային պատկերներով վառ կոստյումները: Աքսեսուարների դեպքում, դիզայներական դուետն, ավանդաբար, օգտագործել են թանկարժեք քարերով ոսկե թագերը, ծաղիկներից փարթամ պսակները, մատանիների և սրտերի տեսքով ականջօղերը, որոնց լրացրել են հուլունքներից բաղկացած հարուստ դեկորով ակնոցներն ու դասական ուղղանկյուն պայուսակները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս