loader
Էնդի Ուորհոլի «Համբույրը»՝ Calvin Klein-ի սուրբվալենտինյան կապսուլային հավաքածուի մեջ

Էնդի Ուորհոլի «Համբույրը»՝ Calvin Klein-ի սուրբվալենտինյան կապսուլային հավաքածուի մեջ

Calvin Klein-ի կայքում մեկնարկել է Սուրբ Վալենտինի օրվան նվիրված ներքնազգեստի կապսուլային հավաքածուի  վաճառքը: Ներքնազգեստին, թոփերին, շապիկներին հայտնվել են 1963 թվականին Էնդի Ուորհոլի նկարահանած «Համբույր» էքսպերիմենտալ ֆիլմի սքրինշոթերը:

Ֆիլմի տևում է 55 րոպե և բաղկացած է անդադար համբույրներից: Հավաքածուի տղամարդկանց ու կանացի հագուստները պատրաստված են սպիտակ բամբակից: Պրինտերում երկու զույգերն են, թեպետ ֆիլմում նրանք 12-ն էին: Յուրաքանչյուր զույգի համբույրը տևում է 3,5 րոպե, հենց այդքան է նարավոր տեսագրել ժապավենի մեկ հոլովակը: Հագուստների գները տատանվում են 43-69 դոլաի սահմաններում:

Հիշեցնենք, որ Calvin Klein-ը 12-ամյա համագործակցության պայմանագիր է կնքել Ուորհոլի հեղինակային իրավունքների իրավատեր The Andy Warhol Foundation for the Visual Arts Inc.-ի հետ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս