loader
Ermanno Scervino, գարուն-ամառ 2019

Ermanno Scervino, գարուն-ամառ 2019

Ermanno Scervino-ն տիպիկ լյուքսային բրենդ է, որը հաշվի է առնում իր այն սպառողների ճաշակները, ովքեր չեն ընդունում էքսպերիմենտալ վերջին տենդենցները և նոր դասականությունը: Իր ոճաբանությունը իտալական ընկերությունը հաճախ կառուցում է հակասությունների խաղի վրա, և դա ակնհայտ երևում է նոր հավաքածուի մեջ:

Խիստ ժակետներն ու վերնաշապիկները համադրվում են տյուլից փարթամ կիսաշրջազգեստների հետ, տղամարդկանց անչափ կոստյումները կրելի են մինիատյուր կազմվածքով, մասիվային բմբուլային վերարկուները զարդարված են նուրբ ծաղկային պրինտով, իսկ կաշվե վերարկուն համադրված է կոմբինացիայով: Միաժամանակ, բազմաթիվ հագուստները կատարված են սպիտակ գույնով և հարսանյաց հագուստ են հիշեցնում:

Մյուս կողմից, մնացած զգեստներն ու կոստյումները դրամատիկ տեսք ունեն ծավալուն ֆասոնների և փայլփլուն գործվածքների շնորհիվ, իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի քան հարմար են նաև մեծ տոնական երեկոների համար:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս