loader
Fendi, գարուն-ամառ 2019

Fendi, գարուն-ամառ 2019

Կառլ Լագերֆելդը և Սիլվիա Վենտուրինի Ֆենդին ներկայացրել են Fendi նորաձևության տան նոր հավաքածուն: Բոլոր մոդելների կրելիությունը ևս մեկ թրենդ է, որին կրեատիվ տնօրենները որոշել են աջակցել, թեպետ Լագերֆելդն ու Ֆենդին դեռևս չեն հրաժարվել բնական մորթուց, որը բրենդի ԴՆԹ-ի անբաժանելի մասն է:

Նոր հավաքածուի մեջ մորթուց պատրաստված են կարճացված բոմբերներն ու կանանց նեղ վերարկուները, որոնք զգեստներ են հիշեցնում: Աքսեսուարների լեյտմոտիվը կարևոր մանրունքի համար գոտիներին ամրացված կաշվի պատյաններն են: Կերպարներն ավարտում են թափանցիկ պլաստիկից պաշերն ու բաճկոնները, ինչպես նաև սպորտային կոմպլեկտները:

Բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ընդգծել իրենց կանացիությունը, բրենդն առաջարկում է պլիսավորված կիսաշրջազգեստներ, թռչող կիսաթափանցիկ զգեստներ և փափուկ կաշվից բեժ երանգներով կոստյումներ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս