loader
Fendi-ի սպորտային գովազդային վիդեոարշավը (լուսանկարներ)

Fendi-ի սպորտային գովազդային վիդեոարշավը (լուսանկարներ)

Fendi իտալական բրենդը հրապարակել է Leisurewear գարուն-ամառ հավաքածուի պրոմոֆիլմը:

Հավաքածուի մեջ ընդգրկվել են փափուկ ու տեխնոլոգիական գործվածքներից սպորտային պարագաները: Վիդեոյի հերոսներն են սանկտպետերբուրգյան ատլետ-էքստրեմալ Էրիկ Մուհամետշինը եւ բրիտանացի մոդել Քեթի ՄակԴոնելը: Նրանք, փարքուրի եւ ֆրիռանի հանդեպ սիրո թեմայով, ծանոթացել են համացանցում, եւ այդ պահից անբաժան են: Էրիկ Մուհամետշինն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, պատի մոտ ամենաբարձր ֆլիպի համար եւ Լոս Անջելեսում փարքուրի եւ ֆրիռանինգի Համաշխարհային ֆեդերացիայի չեմպիոնատի հաղթող է:

Քեթի ՄակԴոնելը աշխարհում լավագույն կին-ֆրիռաների կոչում ունի եւ Մեծ Բրիտանիայի լավագույն կին փարքուրահարն է: Պրոմոֆիլմը մտնում է «F is for...» նախագծի մեջ. այս մտահղացման շրջանակներում Fendi-ն «միլենիալները միլենիալների համար» համայնք է ստեղծում, եւ Էրիկն ու Քեթին նրա նոր հերոսներն են դարձել:

Վիդեոյում հերոսները ցուցադրում են հնարքներ Իտալական քաղաքակրթության պալատի տանիքին: Link

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս