loader
Giorgio Armani, գարուն-ամառ 2019

Giorgio Armani, գարուն-ամառ 2019

Ջորջո Արմանին չի զարմացնում նոր դիզայնով: 70-ականների կեսերից սկսած, նա իրեն հռչակել է որպես խիստ ու թանկարժեք կոստյումների վարպետ, և այդ վարկանիշը պահպանում է առայսօր: Ժամանակակից աուդիտորիան դիզայներին հետաքրքրում է միայն իր վաղեմի երկրպագուների ժառանգորդների տեսքով:

Հավաքածուից հավաքածու Արմանին բարձրորակ գործվածքներից նրբաճաշակ կոմպլեկտներ է ներկայացնում. նոր հավաքածուի մեջ դա հոսող զգեստներն ու պողպատե երանգով վերարկուն է, կիսաթափանցիկ կիսաշրջազգեստներն ու ուղիղ կարի ժիլետներն են, աբստրակտ նախշերով ժակետներն ու խոշոր պայետներով ժիլետները, ինչպես նաև մինիմալ ծալքերով և կասկադային ֆասոնով մատիտ-կիսաշրջազգեստները:

Դիզայները վրջին նորաձև մի քանի դետալներ է ավելացրել՝ ցանցային պայուսակները, հսկայական մատանի-ականջօղերը, փայլուն կիսաթափանցիկ բոտիլիոնները, միատոն շոփերները:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս