loader
Givenchy-ի նոր գովազդային վիդեոարշավը

Givenchy-ի նոր գովազդային վիդեոարշավը

Givenchy-ն փոքրիկ հոլովակ է թողարկել, որը նվիրված է գարուն-ամառ հավաքածուին, որը բրենդը ներկայացրել է աշնանը:

Վիդեոն ստեղծելու համար, նորաձևության տան կրեատիվ տնօրեն Քլեր Ուեյթ Քելերը հրավիրել է լուսանկարիչ Լեա Կոլոմբոյին: Իր գարնանային նոր հավաքածուն Ուեյթ Քելերը նվիրել է անդրոգինությանը: Նրա հերոսներն են ամերիկացի երաժիշտ Լու Ռիդը և շվեյցարացի լրագրող ու լուսանկարչուհի Աննեմարի Շվարցենբախը, ով ռեպորտաժներ էր նկարում Չեխիայում նացիստական քաղաքականության հետևանքների մասին, հաճախ տղամարդկանց հագուստ էր կրում և հանդիպում էր կանանց ու տղամարդկանց հետ:

Հոլովակում Շվարցենբախի արտաքինը հիշեցնող մոդելները փորձում են Givenchy-ի փայլփլուն բլուզներն ու պլիսավորված զգեստները: Բացի այդ, վիդեոյում ներկա են բրենդի տղամարդկանց հավաքածուի մի քանի կերպարները:


 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս