loader
Givenchy, resort 2019

Givenchy, resort 2019

Givenchy-ի համար առաջին Resort հավաքածուն ստեղծելիս Քլեր Ուեյթ Քելերը կրկին դիմել է ֆրանսիական նորաձևության տան արխիվներին: Ոգեշնչման աղբյուրներից մեկը 80-ականների սպորտային նորաձևությունն է և այն, ինչ այդ ժամանակահատվածում ստեղծել է Յուբեր դը Ժիվանշին:

80-ականների սկզբին կուտյուրյեն զբաղվել է Givenchy Sport սպորտային գծով, որում օգտագործել է բազմաթիվ գրաֆիկական կոնստրուկցիաներ և V-աձև ֆորմաներ: Քելերը որոշել է այդ դետալները միավորել թեյլորինգի էլեմենտների հետ:

Հավաքածուի մեջ նաև զգացվում են ճապոնական ավանդական հագուստի հետքերը, քանզի դիզայները վինտաժային կիմոնոներ է հավաքում: Արդյունքում, ռեզորթում են հայտնվել մինի և միդի երկարությամբ զգեստները, բլուզները, կիսաշրջազգեստները, ասեղնագործած և պրինտերով վերնաշապիկները, նախշերով սվիտերները, կաշվե պլաշները, մորթե վերարկուները, «ակորդեոն»-սապոգներն ու պայուսակները:

Հավաքածուն իր մեջ միավորել է կանացի և տղամարդկանց կերպարները:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս