loader
Gucci, գարուն-ամառ 2019

Gucci, գարուն-ամառ 2019

Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն ներկայացրել է իտալական նորաձևության տան նոր հավաքածուն, որն ուղեկցվել է 70-ականներին թատերական ռեժիսոր-փորձարկողներ Լեո դը Բերարդինիսի և Պերլե Պարագալոյի կողմից նկարահանված կարճամետրաժ արտհաուսային ֆիլմը, որոնց աշխատանքները պատմում էին «կենցաղի կոլեկտիվ սարսափի և կոլեկտիվ ուրախության մասին»:

Հավաքածուի մեջ ներկայացված են անչափ փայլուն երկար զգեստներ, գունավոր մուշտակներ, հսկայական վզնոցներ, փետուրներ, A-սիլուետի վանդակավոր վերնաշապիկներ, ջինսային տարբերակներ, միդի-կիսաշրջազգեստներ և այլն:

70-ականներից ներկա են ծոփերով և լուրեքսով ժակետները, վառ հսկայական տաբատները, թավշյա սպորտային կոստյումները, օձային նախշով բոթոմները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս