loader
Gucci-ն Ֆլորենցիայում օստերիա է բացել

Gucci-ն Ֆլորենցիայում օստերիա է բացել

2017 թվականի նոյեմբերին Gucci-ն Ֆլորենցիայում կայանալիք Pitti Uomo միջազգային ցուցահանդեսի համար նոր նախագծի մասին տեղեկատվություն է հրապարակել: Ըստ բրենդի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեի մտահղացման, Palazzo della Mercanzi պատմական շենքում տեղակայվել է Gucci Garden («Gucci-ի այգին») ժամանակավոր տարածքը: Նախնական բացումն արդեն տեղի է ունեցել, իսկ այցելուների համար այն բաց կլինի արդեն հունվարի 12-ից:

Այսպես, Palazzo della Mercanzi-ում Gucci Osteria ռեստորան է հայտնվել, որի շեֆ-խոհարարը Michelin-ի 3 աստղերի դափնեկիր և 2016 թվականին The World’s 50 Best Restaurants-ի ռեյտինգի աշխարհի լավագույն շեֆ-խոհարար Մասիմո Բոտուրան է, ով բոլոնիական Մոդենայում Osteria Francescana ռեստորանի սեփականատերն է:

Gucci Garden-ի թողարկման պատվին Ֆլորենցիայի պատմական կենտրոնի պատերին մեծ աչքով millennium pink գույնի պաստառներ են հայտնվել: Բոլորը Instagram-ում հնարավոր է տեսնել #GucciGarden հեշտեգով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս