loader
H&M-ը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել (լուսանկարներ)

H&M-ը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել (լուսանկարներ)

Օրերս Twitter-ի օգտատերերը ուշադրություն են դարձնել H&M-ի օնլայն-կատալոգին, որում Coolest Monkey in the Jungle («Ջունգլիներում ամենակարող կապիկը») գրությամբ հուդին հեղինակները հագցրել են սևամորթ տղային: Սոցցանցերի կարծիքով, այս ամենից ռասիզմի և կատակների հոտ է գալիս, որոնք անտեղի են 2018 թվականին. սևամորթներին կապիկ են անվանել դեռ մի քանի տասնամյակներ առաջ: Այժմ այս բառն ամենավիրավորական մականուններից է համարվում: «H&M, դուք խելքներդ լրիվ կորցրել եք?!?!?!»,- իր Twitter-ում գրել է The New York Times-ի կոլումնիստ Չարլզ Մ. Բլոուն:

Թեպետ, H&M-ը արդեն ներողություն է խնդրել և կայքից հեռացրել է վիճելի լուսանկարը, ընկերությունը ստիպված եղավ բախվել տհաճ հետևանքներին. բրենդի հետ համագործակցության դադարեցման մասին արդեն հայտարարել է կանադացի երգիչ The Weekend-ը, ով Եթովպիայից փախստականների որդին է: Երաժիշտ մի քանի կոլաբորացիաներ է թողարկել շվեդական մասս-մարկետի հետ, որոնցից վերջինը թողարկվել է անցած տարվա սեպտեմբերին:

«Առավոտյան արթնացա, և այստեղ այնպիսի բան է: Շփոթված ու շոկահարված եմ այս լուսանկարից: Ես խորապես վիրավորված եմ և չեմ նախատեսում աշխատել H&M-ի հետ»,- արտահայտվել է The Weekend-ը: Իր հերթին, H&M-ը իրավիճակը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Մենք խորապես ցավում ենք, որ այս լուսանկարն արվել է, և մենք, նույնպես, ցավում ենք, որ թողարկել ենա այս պրինտը: Այդ պատճառով, մենք արդեն հեռացրել ենք հուդիի լուսանկարը կոմունիկացիայի բոլոր ալիքներից և մոտ ապագայում հագուստը կհանենք վաճառքից ողջ աշխարհում»:

Այդուհանդերձ, սոցցանցը չի դադարում արտահայտել իր վրդովվմունքը. «Յո, H&M, դուք ստիպված կլինեք բացատրվել: Սատանան տանի: 2018 թվականին ոչ մի բրենդ կամ արտ-տնօրեն չի կարող իրեն թույլ տալ նման անփութություն: Եթե նայենք այս կատեգորիայի այլ սվիտերներ, ապա նրանք սպիտակ մոդելներ են ունեցել: Անհրաժեշտ է ավելի շատ ձգտել»,- արտահայտվել է Vox Media-ի արտ-տնօրեն Ալեքս Մեդինան: Հիշեցնենք, որ սա H&M-ի համար առաջին ռասիստական սկանդալը չէ.

2015 թվականին ապրանքանիշի ներկայացուցիչը Twitter-ում սպիտակ մոդելներին «բրենդի պոզիտիվ կերպարը կրողներ» է անվանել (ի հակակշիռ սևամորթ կոլեգաների): Բացի այդ, H&M-ին մշտապես մեղադրում են Հարավ-Արևելյան Ասիայում պոտոգոնային ֆաբրիկաների և մանկական աշխատանքի օգտագործման մեջ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս