loader
H&M x Moschino սպասված կոլաբորացիան

H&M x Moschino սպասված կոլաբորացիան

H&M-ի համար աշնանային կապսուլան այս տարիներկայացրել է ժամանակակից ամենապրովոկացիոն դիզայներներից մեկը՝ Ջերեմի Սքոթը, ուստի կասկած չկար, որ հագուստը ծայրահեղ վառ, էֆեկտիվ ու ուրախ կլինի: Moschino-ի կրեատիվ տնօրենն ու H&M շվեյցարական բրենդը ներկայացրել են համատեղ հավաքածուի լուքբուքը, որը վաճառքում կհայտնվի նոյեմբերին:

90-ականների քիթչը, ծայրահեղությունը, անկառավարելի զվարճանքը, փոփը և ռոքը միաձուլվել են ամենատարբեր հագուստներում՝ լոգոտիպով սպորտային ծավալուն տաբատներում, մինի-կիսաշրջազգեստով ջինսային կոստյումներում, քրոփ-թոփում, փոքրիկ բաճկոնում, փարթամ մուշտակներում, սքինի տաբատներից և ռոքային բաճկոնից բաղկացած ոսկեգույն կոմպլեկտում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս