loader

G-Star Raw-ի նոր գովազդային արշավը (տեսանյութ)

G-Star Raw ապրանքանիշը և ռեժիսոր Դեքստեր Նևին «Uniform of the free» համատեղ գովազդային արշավ են թողարկել, որը նվիրված է ապստամբներին, ովքեր փոխում են պատմության ընթացքն անցյալում, ներկայում, ապագայում և հագուստի մեջ,որը նրանք կրում են: Նկարահանման մեջ առաջին անգամ մասնակցել են սովորական մարդիկ՝ թմբկահար, հիփ-հոփ պարողներ, բայքերներ և սքեյթերներ: «Որոշ մարդիկ ձգտում են ցուցադրել իրենց ունակություններն ու կարողությունները, այն, ինչ մյուսները փորձում են բացահայտել իրենց ունակությունները այն ամենի, ինչ նրանք անում են այնպես, որ դա միշտ չէ հնարավոր տեսնել առաջին հայացքից: Հենց դրանում է ինձ համար կայանում Raw-ի ոգին, և հենց դա է միջավայր թելադրում G-Star ֆիլմում»,- ասում է Նևին:

Նոր հավաքածուի համար հիմք է հանդիսացել աշխատավորների համազգեստն ու «դենիմում ինովացիաներին հավատարիմ մնալու» բրենդի սկզբունքը: Հագուստները բարձրորակ նոր գործվածքների և գունային վառ լուծումների օգտագործմամբ ավանդական դիզայնն են համադրում:

Աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր հերոսները դարձել են 3D Constructed G-Star Elwood և Faroes մոդելների ջինսերը, որոնք կատարված են նոր գունային լուծման մեջ: Նրանց համար գործվածքը ստեղծվել է էկոմանրաթելերից և ներկվել է էկոլոգիապես մաքուր ներկերով, ինչը թույլ է տվել նրանց արտադրության ընթացքում 54%-ով պակաս ջուր, 65%-ով՝ էներգիա և 48$-ով՝ քիմիկատներ օգտագործել, քան դենիմի գունազարդման սովորական գործընթացում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս