loader

«Isle Of Dogs». Ուես Անդերսոնի մուլտֆիլմը կբացի Բեռլինալեն (տեսանյութ)

Բեռլինում 68-րդ կինոփառատոնը կբացվի 2018 թվականի փետրվարի 15-ին, եւ արդեն հրապարակվել է միջոցառումների ծրագիրը: Հայտնի է, որ փառատոնը կբացի հանրահայտ ռեժիսոր Ուես Անդերսոնի նոր աշխատանքը՝ «Շների կղզի» մուլտֆիլմը: Սյուժեի հիմքում 12-ամյա Ատարի Կոբոյաշիի ֆանտաստիկ պատմությունն է, ով աղբի կղզում փնտրում է իր շանը:

Մուլտհերոսներին կրկնօրինակել են Սկառլետ Յոհանսոնը, Գրետա Գերվիգը, Բիլ Մյուրեյը, Էդվարդ Նորթոնը, Թիլդա Սուինթոնը եւ Յոկո Օնոն: ԱՊՀ-ի տարածքում նախագծի պրեմիերան տեղի կունենա 2018 թվականի մայիսի 3-ին: Բեռլինալեի տնօրեն Դիթեր Քոսլիկը նշել է, որ «Շների կղզին» առաջին անիմացիոն ֆիլմը կլինի, որը բացել է փառատոնը. «Այս ֆիլմը սրտեր կգրավի Ուես Անդերսոնի շարմով»:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Անդերսոնը «Անկրկնելի միստեր Ֆոքս» մուլտֆիլմ է թողարկել, որը նկարահանվել է խորամանկ աղվեսի մասին Ռոալդ Դալի համանուն հեքիաթի հիման վրա: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս