loader
Jacquemus, գարուն-ամառ 2019

Jacquemus, գարուն-ամառ 2019

Սիմոն Պորթ Ժակմյուն նորաձև քննադատների սիրելիներից է. ըստ նրանց, նա շատերից լավ գիտի, թե ինչպես է պետք ընդգծել կնոջ սեքսուալությունըև նրան ավելի դյութիչ դարձնել: Հաջորդ ամառը դիզայներն առաջարկում է անցկացնել իտալական Ռիվիերայում՝ նուրբ երանգներով թռչող սարաֆաններով, սուպերփոքր բազմագույն բիկինիներով, խորը կտրվածքներով կիսաթափանցիկ զուգագուլպա-զգեստներով: Ժակմյուն որոշել է կրկնել իր անցած տարվա հաջողությունը, երբ ծղոտե հսկայական գլխարկներ է ներկայացրել՝ հաջորդ սեզոնին դրանք կփոխարինվեն ռաֆիայից խոշոր պայուսակներով, որոնցում հնարավոր է տեղադրել լողափի համար հարմար ամեն ինչը:

Դիզայները սեզոնից-սեզոն անկեղծ հագուստ է ցուցադրում, որոնցից կարող է մի փոքր անհարմար զգացողություն առաջանալ. Էքստրեմալ կարճ կիսաշրջազգեստներ, կիսաթափանցիկ բլուզներ, կուրծքը մերկացնող մոդելներ, բարակ ուսագոտիներով զգեստներ: Դիզայները շքեղությունը գնահատում է հասարակի մեջ, միատոն գույների և անսպասելի ֆասոնների:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս