loader
Louis Vuitton, աշուն-ձմեռ 2018 տղամարդկանց հավաքածու (լուսանկարներ)

Louis Vuitton, աշուն-ձմեռ 2018 տղամարդկանց հավաքածու (լուսանկարներ)

Կիմ Ջոնսը ներկայացրել է Louis Vuitton-ի տղամարդկանց գծի կրեատիվ պաշտոնում իր վերջին հավաքածուն, որում նա որոշել է բոլորին հիշեցնել, թե ինչու են վերջին 7 տարիները Louis Vuitton-ի համար ամենահաջողակներից և պտղաբերներից եղել:

Իր առաջին հավաքածուով դիզայները ֆրանսիական պատմական նորաձևության տան փողոցների և սուբմշակույթների ոգին է մտցրել: Այս ավանդույթը շարունակվել և զարգացել է վերջին հավաքածուի մեջ՝ փափուկ կոստյումները, դասական մակինթոշները և վերարկուն ոգեշնչված էին փողոցների կամակոր ոճով և փորձարկման ցանկությամբ:

Կաշվե պլաշները, շորտերն և շապիկները պատրաստված են պատկերով գործվածքից, որը ճապոնական փորագրությունների բնական ծովային տարերքների ֆոտոպրինտ է հիշեցնում, ինչպես նաև արծաթափայլ կաշվից: Ջոնսը կրկին գտել է LV լոգոտիպի խաղարկման հնարքը. այս անգամ այն զարդարել է տղամարդկանց լեգինսները և պլաշներում ու թոփերում հայտնվել է աննկատ ասեղնագործության տեսքով: «V» տառը ձեռք է բերել «peace» ժեստի ձևը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս