loader
Louis Vuitton, գարուն-ամառ 2019

Louis Vuitton, գարուն-ամառ 2019

Նիկոլյա Ժեսկյերը ներկայացրել է Louis Vuitton լեգենդար ֆրանսիական նորաձևության տան գարնանային հավաքածուն, որում տեղ են գտել կարծես ապագայի նկարիչների ձեռքով պատկերված պրինտերով վերնաշապիկներն ու զգեստները, որոնց ժամանակի և տարածության միջև ճանապարհորդությունն ավելի են ընդգծել մետաղականացված դետալները: «Տիեզերականության» ողջ ներկայությամբ, հավաքածուն, այնուամենայնիվ, կրելի է և երկրային:

Լայն ուսերով երկարացված ժակետները, կաշվե ժիլետները, տրիկոտաժային զգեստները, ծավալուն վերարկուները, վառ տաբատները՝ այս ամենը կարող են կրել ոչ միայն սթրիտսթայլի աստղերը, այլ նաև իրական կանայք: Այսպիսով, Ժեսկյերը հերթական անգամ ապացուցում է, որ նորաձևության տունն, իսկապես, կոմերցիոն մեծ հաջողություն ունի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս