loader
Louis Vuitton x 24 Sevres էքսկլյուզիվ կոլաբորացիան

Louis Vuitton x 24 Sevres էքսկլյուզիվ կոլաբորացիան

Louis Vuitton-ը 24 Sevres օնլայն-ռիթեյլերի համար էքսկլյուզիվ կապսուլային հավաքածու է ստեղծել:

Հիշեցնենք, որ LVMH-ն խանութը բացել է մեկ տարի առաջ, որի տնօրենն է Apple iTunes-ի նախկին ավագ տնօրեն Իեն Ռոջերսը, ով նաև ֆրանսիական կոնցեռնի դիջիթալ-տնօրենն է:

Կապսուլայի մեջ Louis Vuitton-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի 5 ճանաչելի հագուստներն են ընդգրկվել՝ A-սիլուետի սև զգեստ, մոխրագույն հյուսվածքային կաշվից Vanity պայուսակ, երկնագույն ապակիներով ավիատոր-ակնոցներ, բրենդի կախոց-լոգոտիպով ականջօղեր և սպիտակ-դեղին-երկնագույն գունազարդմամբ Archlight սպորտային կոշիկներ:

Հավաքածուն հասանելի է ռիթեյլերի կայքում: Ողջ հավաքածուն գնելու դեպքում կարելի է ամբողջական կերպար ստեղծել այնպես, ինչպես ցուցադրվում է Louis Vuitton-ի կարճ հոլովակում: Հավաքածուի իրերի արժեքը տատանվում է 125-2,380 եվրոյի սահմաններում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս