loader

Mango-ի նոր ամառային գովազդային արշավը (տեսանյութ)

Mango իսպանական մասս-մարկետը թողարկել է գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավը, որում 43-ամյա թոփ-մոդել Էմբեր Վալետան ցուցադրում է ոսկեգույն բիկինին, դերասան Նոա Միլսը՝ սպիտակ տաբատները, իսկ գերմանացի մոդել Աննա Յուերսը՝ խիստ բլեյզերը:

Գարնանային հավաքածուի մեջ ընդգրկվել են խոշոր մանյակներով և մանժետներով դասական թրենչերը, ասիմետրիկ դրապավորմամբ թեթև միդի-զգեստները, բնական կաշվից աքսեսուարները, երկարացված ժակետները, ժանյակավոր արծաթափայլ զգեստները, վուշից, դենիմից և բամբակից տղամարդկանց տաբատներն ու վերնաշապիկները: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս