loader
Marni, pre-fall 2019

Marni, pre-fall 2019

Թվում է, թե ժամանակն է, որպեսզի մոռացվի Կոնսուելո Կոստիլիոնիի հավաքածուներում հաճախակի հանդես եկած ծաղկային թոթալ-լուքերով ու քոլոր-բլոկով գրաֆիկական Marni-ն: Նոր գլխավոր դիզայներ Ֆրանչեսկո Ռիսոն բրենդի մասին վստահ խոսում է իր լեզվով: Այժմ գոյություն ունի նոր Marni. միջսեզոնային հավաքածուի մեջ առկա են հսկայական կայուն պլատֆորմով լոֆերները, «հայրիկի» սպորտային կոշիկները, «մազոտ» հողաթափերը:

Որպես հիմք, դիզայները վերցրել է Վեյմարական հանրապետության մարգինալ արվեստը՝ դադաիզմը: Նրա էությունը կայանում է դեպի անկապ վերադարձը, մշակույթի «մանկական» վիճակի և դասականից ու բուրժուականից հրաժարվելու մեջ: Այս ամենը հավաքածուի մեջ արտացոլվել է ծիծաղելի և անփույթ կոշիկների, միամիտ պրինտերի, հսկայական սիլուետների, մեծ սրածայր մանյակների և զվարճալի ակնոցների մեջ: Ավանգարդային արվեստի մասին հիշեցնում են բազային գույների համադրությունը՝ դեղինի, կապույտի և կարմիրի: Երկրորդ գաղափարը մորթին է, որը քոչվորների կոստյումի էլեմենտներ է հիշեցնում. հենց այս մոտիվն է ակնարկվում խայտաբղետ կիսաշրջազգեստը, պայուսակները, զգեստները:

«Ես ցանկացել եմ բացահայտել էլեմենտար կերպերի գաղափարը, որոնք ստեղծվել են ինտուիցիայի և ինքնաբուխ գործընթացից, որը, գրեթե, ձեռք տված չի լոգիկայի կողմից: Այդ պատճառով ինձ այնպես է ոգեշնչել դադայի շարժումը՝ նրա ոչ ռացիոնալությամբ, ավիրող մոտեցմամբ և բուրժուական կոնվենցիաներից հրաժարմամբ, որը ժամանակին առաջնահերթային և ոչ ֆիլտացված էներգիայի հասկացողության, որն այնքան լավ է արտահայտվել երեխայի ընդգծված հսկայական ինտուիտիվ մոտեցմամբ»,- իր աշխատանքը նկարագրել է դիզայները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս