loader
Marques' Almeida, resort 2018 (լուսանկարներ)

Marques' Almeida, resort 2018 (լուսանկարներ)

Մարտա Մարկեսը եւ Պաուլու Ալմեյդան այն դիզայներներից չեն, ովքեր փակվում են իրենց սոտուդիայում եւ ոգեշնչումը փնտրում են առանց պրոցեսում ոգեշնչման աղբյուրի մասնակցությամբ: Նրանք մշտապես փոխազդեցության մեջ են իրենց ընկերների եւ երկրպագուների հետ, եւ ամենաթարմ գաղափարները վերցնում են առաջին ձեռքերից՝ ցրված մտքերը էկլեկտիկին միավորելով, սակայն շատ հետաքրքիր միքսի:

Այսպես, նոր կրուիզային հավաքածուն կազմվել է բացարձակապես տարբեր ու, կարծես, անհամատեղելի պատեռներից. փանկային ատրիբուտիկան այստեղ գոյություն ունի բարոկոյի վենզելների հարեւանությամբ, ցանցի տեսքով ռեյվերական դետալները՝ շղթայով թույն-կարմիր տաբատների, խակի գույնի հսկայական բմբուլային վերարկուները՝ օդային սպիտակ փետուրների: Բրենդի համար նշանակալից գրոտեսքային դենիմը, նույնպես, իր արժանի եւ ամուր տեղն է զբաղեցրել հավաքածուի մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս