loader
Max Mara, գարուն-ամառ 2019

Max Mara, գարուն-ամառ 2019

Max Mara-ն վաղուց համարվում է կոմերցիոն ամենահաջողված ապրանքանիշներից՝ վերջին տվյալներով, բրենդի տարեկան եկամուտը 1,2 մլրդ դոլար է կազմում: Միաժամանակ, նորաձևության տունը հայփային ոչ մի հագուստ չի ստեղծում: Նրա էսթետիկան կառուցված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր կինն իրեն իրական և շքեղ զգա: Իտալական բրենդը կանգ չի առնում միայ դասականության վրա՝ աշխատելով սահմաններն ընդլայնել մինչև նոր ֆասոններն ու գույները:

Նոր հավաքածուի մեջ առկա են արդեն սովորական դարձած գոտկատեղին ծալքերով միդի զգեստները, սակայն պատրաստված են վինիլից: Միջին երկարությամբ այլ մոդելները համադրվում են նեղացրած տաբատների հետ: Կաշվե և զամշե ձեռնոցների փոխարեն առաջարկվում են բարակ ցանցի տարբերակներ, որոնք կերպարներին դրամատիկություն են հաղորդում: Վերարկուները ներկայացված են մոխրագույնով և սևով, ինչպես նաև դեղինով՝ կապյուոնով ու վերև հանած թևերով: Հատուկ ուշադրություն են գրավում կոճակներով գետրիները, որոնց կարելի է հանել, առանց կոշիկներից ազատվելու: Max Mara-ն իր հաճախորդներին վստահություն է պարգևում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս