loader
Մերիլ Սթրիփը ամերիկյան Vogue-ի հատուկ համարի շապիկի հերոսուհին է

Մերիլ Սթրիփը ամերիկյան Vogue-ի հատուկ համարի շապիկի հերոսուհին է

Ամերիկյան Vogue-ի կայքում հայտնվել է ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկի կադրը, որը նվիրված է պարբերականի հիմնադրման 125-ամյակին: Շապիկի հերոսուհին է 68-ամյա օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը: Լուսանկարներում դերասանուհին կրել է Michael Kors Collection-ի բլուզն ու տաբատները եւ ներկայացրել է Tiffany &Co. վզնոցը: Նկարահանման հեղինակը լուսանկարչուհի Էննի Լեյբովիցը. Շապիկը լույս է տեսել «Then & Now» («Այն ժամանակ եւ հետո») խորագրով, որը մակագրված է. «Նշում ենք այն ամենի 125-ամյակը, թե ով էինք մենք, ինչ ենք սիրում եւ ինչ կլինի հետո»:

Համարն արդեն հայտնվել է վաճառքում, նրա հերոսներն են Բեյոնսեն, Ջեյ-Զին, Ֆարել Ուիլյամսը, Ջիջի Հադիդը, Մայքլ Ջորդանը, Գրետա Հերվիգը, Ֆիբի Ուոլլեր-Բրիջը եւ ռոբոտ Էրիկան: Մերիլ Սթրիփի հետ հարցազրույցն անցկացրել է ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը. զրույցի վիդեոն հասանելի է ամսագրի կայքում:

Դերասանուհին պատմել է իր նոր նախագծի մասին, որը նա «իր կյանքի դերն» է համարում. Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործը» ֆիլմում Սթրիփը խաղացել է The Washington Post-ի հրատարակիչ Քեթրին Գրեյի կերպարը՝ ԱՄՆ-ի առաջին կին-հրատարակչի, ով Պենտագոնի գաղտնի նյութերն է հրապարակել: Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս