loader
Models.com. 2018 թվականի լավագույն մոդելները

Models.com. 2018 թվականի լավագույն մոդելները

Նորաձևության ինդուստրիայի 250 փորձագետները (թոփ-ոճաբաններ, լուսանկարիչներ, դիզայներներ, խմբագիրներ, դիմահարդարներ, քասթինգ-տնօրեններ) 11 կատեգորիաներում ընտրել են լավագույն մոդելներին:

Ըստ փորձագետների, տարվա մոդել է ճանաչվել Ադութ Ակեչը, ով իրեն ցուցաբերել է որպես պրոֆեսիոնալ և բազմաթիվ գովազդային պայմանագրեր է կնքել, ինչպես նաև աշխատել է հայտնի լուսանկարիչների, դիզայներների ու ոճաբանների հետ:

Այս տարի Ակեչը համագործակցել է Saint Laurent, Alexander McQueen, Givenchy, Prada, Tom Ford, Calvin Klein, Burberry, Versace, Bottega Veneta, JW Anderson բրենդերի հետ: Ընթերցողները տարվա մոդել են անվանել Ջիջի Հադիդին:

«Սկսնակ աստղ» կատեգորիայում փորձագետների և ընթերցողների կարծիքները համընկել են, և առաջին հորիզոնականում հայտնվել է Ֆրան Սամերսը. այս տարի 19-ամյա մոդելը նկարահանվել է Prada-ի արշավում, հայտնվել է Vogue UK-ի շապիկին, մասնակցել է Valentino-ի ցուցադրությանը:

«Տարվա վերադարձ» կատեգորիայի հաղթողը կանադացի մոդել Շալոմ Հարլոուն է, ով փայլուն հանդես է եկել Versace-ի արշավում, իսկ ընթերցողներն ընտրել են Դեվոն Աոկիին:

«Սոցցանցի աստղ» անվանակարգում առաջատարն, ըստ փորձագետների, Ադվոա Աբոան է, իսկ, ըստ ընթերցողների՝ Քենդալ Ջեները: Մայթը նոր պոդիում է, և այդ մոդելները street style-ը հանել են նոր մակարդակի. տվյալ կատեգորիայում, փորձագետները նախապատվությունը տվել են լիտվացի մոդել Հիդրա Դուկաուսկայտեին, իսկ ընթերցողները՝ Բելլա Հադիդին:

«Մոդելի դերում աստղը» կատեգորիայի ֆավորիտը ամերիկյան Vogue-ի հունիսյան համարում հայտնված երգչուհի Ռիհաննան է: Ինչ վերաբերում է տղամարդ-մոդելներին, ապա տարվա լավագույն մոդելն, սըտ փորձագետների, Ալտոն Մեյսոնն է, ըստ ընթերցողների՝ Կիթ Բաթլերը:

«Սկսնակ աստղ». փարձագետներ՝ Սալոմոն Դիազ, ընթերցողներ՝ Էլիոթ Միթեն:

«Սոցցանցի աստղ». փորձագետներ՝ Ալտոն Մեյսոն, ընթերցողներ՝ Ռաֆայել Միլլեր:

«Սթրիտսթայլ մոդել». փորձագետներ և ընթերցողներ՝ Ալտոն Մեյսոն:

«Մոդելի դերում աստղը». փորձագետներ՝ Թիմոթի Շալամե (i-D ամսագրի ձմեռային շապիկ), ընթերցողներ՝ Շոուն Մենդես (Wonderland ամսագրի ամառային շապիկ): 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս