loader

Moncler Beyond. Moncler-ի ձմեռային արշավը (տեսանյութ)

Moncler-ը ներկայացրել է Moncler Beyond ձմեռային գովազդային արշավը, որի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Քրեյգ ՄակԴինն է:

Նա արշավի 19 հերոսներով սև-սպիտակ դիմանկարներ է ստեղծել, որոնց թվում են դերասանուհի Միլի Բոբի Բրաունը, «KM20» կոնցեպտ-սթորի հիմնադիր Օլգա Կարպուտը, մոդելներ Մեյ Մասկը, Լիա Կեբեդեն, ճապոնացի երաժիշտ Miyavi-ն, խոհարար և ռեստորատոր Դենի Բոյենը, իտալացի տիեզերագնաց Ուոլթեր Վիլադին, դերասան Ջոն Բոյեգան: Նրանք բոլորը նոյտրալ ֆոնին հանդես են եկել Moncler-ի բմբուլային վերարկուներով:

Արշավը Moncler Genius նախագծի շարունակությունն է, որն իտալական բրենդի կողմից մեկնարկվել է փետրվարին, որի համար ապրանքանիշը 8 հայտնի դիզայներների է հրավիրել, որոնցից յուրաքանչյուրը Moncler-ի ճանաչելի վերարկուների իր տարբերակն է ներկայացրել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս