loader
Նաոմի Քեմփբելը կենտրոնացել է բարեգործության վրա

Նաոմի Քեմփբելը կենտրոնացել է բարեգործության վրա

WWD-ն հայտնում է, որ Նաոմի Քեմփբելը այլեւս չի աշխատի New York Models մոդելային գործակալության հետ: 47-ամյա թոփ-մոդելը պայմանագիր է կնքել DNA մոդելային գործակալության հետ, որը ներկայացնում է Ադվոա Աբոային, Լինդա Եվանգելիստային, Եվա Հերցիգովային, Նատալյա Վոդյանովային, Էդի Քեմփբելին, Էմիլի Ռատակովսկուն եւ Դաութցեն Քրեզին:

«Ես ցանկանում եմ կիսել իմ մասնագիտական եւ անձնական գիտելիքները, որոնք հավաքվել են 31 տարվա ընթացքում, աշխարհի բոլոր մարդկանց հետ, եւ ես հուսով եմ դա անել տարբեր մտահղացումների միջոցով, այդ թվում նաեւ՝ նորաձեւության: Ես նաեւ պարտավոր եմ շարունակել բարեգործական գործունեությունը, որը միշտ եղել է առաջնահերթ ինձ համար: Իմ գլխավոր կիրքը մարդկանց հետ շփումն է, եւ ես ուրախ եմ այդ անելու նոր տարբերակներն ինձ համար բացահայտել»,- մեկնաբանել է Քեմփբելը:

Մոդելը պարզաբանում է այն, որ DNA-ում գործեր վարելու ոճը համընկնում է նրա հայացքների հետ: «Իմ կյանքում կրիտիկական պահ է հասունացել, երբ ժամանակն է միավորվել ճիշտ մարդկանց հետ, ովքեր հասկանում են ինդուստրիայի բոլոր կողմերը, ուստի, ինձ թվում է, որ մենք իդեալական կերպով սազում ենք միմյանց: Ես, իսկապես ,սա որպես միավորում եմ դիտարկում, փաստացի՝ որպես ամուսնություն, երբ երկու թիմերն աշխատում են միասին հանուն մեծ գործի»,- ավելացրել է մոդելը: Քեմփբելը հանդես կգա ոչ միայն, որպես գործակալության մոդել, այլ նաեւ՝ խորհրդատու: Քեմփբելը հիշում է, թե ինչպես է խորհուրդներով օգնել Ադվոա Աբոային, Բելլա եւ Ջիջի Հադիդներին, եւ հույս ունի օգնել բազմաթիվ երիտասարդ մոդելներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս