loader
«New Essentials». Mango-ի աշուն-ձմեռ գովազդային ֆոտո- և վիդեոարշավը

«New Essentials». Mango-ի աշուն-ձմեռ գովազդային ֆոտո- և վիդեոարշավը

Mango-ն թողարկել է աշուն-ձմեռ հավաքածուի «New Essentials» գովազդային ֆոտո- և վիդեոարշավը: Իսպանական բրենդն այն նվիրել է տարբեր մասնագիտություններով ժամանակակից կանանց:

Նկարահանման հերոսուհիներն են Maison Balzac պարֆումերային բրենդի հիմնադիր Էլիզ Փիոշը, Wide Rainbow ժամանակակից նկարիչների համայնքի ղեկավար Մայա Ռութ Լին, Safe Place բռնություններից տուժած կանանց համար նախագծի համահիմնադիր Աննաբել Ֆերերան, գրող Լետիցիա Սալան, MetaFlora ֆլորիստիկայի ստուդիայի սեփականատեր Մարիսա Կոմպետելոն: Սև-սպիտակ հոլովակում նրանք փորձում են Mango-ի հագուստը և քննարկում են այն, թե որտեղ կարող էին նրանցով գնալ:

Ներկայացված են սպիտակ շապիկներ, տաբատային սև կոստյում, սքինի-ջինսեր, ունիվերսալ կոմբինեզոն, ձեռքի աշխատանքի բրդյա վերարկուն և տրիկոտաժային ջեմպերը:

Հավաքածուն արդեն վաճառվում է բրենդի կայքում: 

  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս