loader
New Wave: Creatives. Fashion Awards-ը հայտարարել է անվանակարգի ևս 20 հավակնորդներին

New Wave: Creatives. Fashion Awards-ը հայտարարել է անվանակարգի ևս 20 հավակնորդներին

Հոկտեմբերին Բրիտանական նորաձևության խորհուրդը (BFC) անոնսավորել է Fashion Awards մրցանակաբաշխության New Wave: Creatives նոր անվանակարգը, որը նշելու է ինդուստրիայի երիտասարդ տաղանդներին: Անվանակարգում ներկայացվելու են 100 դիզայներները, դիմահարդարները, վարսահարդարները, լուսանկարիչները, մոդելները, ինֆլյուենսները, ոճաբանները և այլ պրոֆեսիոնալները, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան:

Առաջին 20-յակից հետո, Նյու Յորքում հատուկ միջոցառմանը հայտարարվել են ևս 20 ահավկնորդների անունները: Այսպես, միմյանց հետ նույն անվանակարգում մրցելու են մոդելներ Կայա Գերբերը, Խալիմա Ադենը, Անոկ Յաին, Նայլ ԴիՄարկոն և Ադեսուվա Այղեվին, դերասանուհի և ակտիվիստուհի Հարի Նեֆը, լուսանկարիչներ , Ջոշուա Վուդսը, Բրիաննա Կապոցին, Թայլեր Միթչելը, Զոի Գրոսմանը և Իթան Ջեյմս Գրինը, ոճաբաններ Սոլանժ Ֆրանկլինը և Կառլոս Նազարիոն, դրեգ-քուին Ակվարիան և վիրտուալ ինֆլյուենսեր Lil Miquela-ն, գրող և արտիստ Կլեո Ուեյդը, վարսահարդար-ոճաբան Ջաուարա Ուոշոփը, կրեատիվիստ Լուկա Սաբաթը, խմբագիր և վավերագրագիր Նիկ Վոգելսոնը, նորաձև քննադատներ Թոնի Լիուն և Լինդսի Շույլերը (@diet_prada):

Հիշեցնենք, որ Fashion Awards-ը լոնդոնյան թագավորական Ալբերտ-հոլում տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Երեկոյի տոմսերի նախավաճառքը մեկնարկել է դեռևս հուլիսին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս