loader
Originals by Alexander Wang չորրորդ կոլաբորացիան

Originals by Alexander Wang չորրորդ կոլաբորացիան

adidas-ի հետ Alexander Wang-ի չորրորդ կոլաբորացիան դիզայներ Ալեքսանդր Վոնգը որոշել է նվիրել հագուստների կրկնակի օգտագործման և վերափոխման գաղափարին: Հավաքածուն իր մեջ համադրում է սպորտային բրենդի հայտնի էլեմենտներն ու նոր դետալները, կարծես, վինտաժային հագուստը քասթոմիզացված է ժամանակակից ոգով:

Այսպես, կոլաբորացիայում կարելի է տեսնել adidas-ի արխիվներից կուլտային ֆուտբոլային ջերսին և շորտերը, օլիմպիականները, բմբուլային վերարկուները, քրոփ-թոփերն ու զգեստները, որոնք լրացված են կոնտրաստային դետալներով, միացված կրկնակի լոգոտիպերով, շրջված պիտակներով և այլ «սխալ» դետալներով:

AW Skate Super սպորտային կոշիկներում դասական պլատֆորմը համադրվում է adidas Superstar-ի վերին սիլուետի և 80-ականների ոճով հաստ պարաններով: «Խխունջ-գուլպային» հասցվել է շտրիխկոդը, կարծես այն շրջված է: AW PuffTrainer անվամբ մոդելներն ունեն սպորտային ագրեսիվ պլատֆորմ, վերմակական ծածկույթ:

Ընդհանուր առմամբ, հավաքածուի մեջ 18 ունիսեքս-հագուստ և 5 զույգ կոշիկներ են ընդգրկվել:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս