loader
Philipp Plein, resort 2019

Philipp Plein, resort 2019

Ֆիլիպ Փլյայնը ներկայացրել է սեփական բրենդի կրուիզային նոր հավաքածուն, որում միախառնվել են դարաշրջաններն ու 70-ականների և 80-ականների կուլտային ֆիգուրները: Մոդելների դեմքերին փայլփլուն կայծակներն ու փայլուն հագուստը ակնարկում են Զիգի Սթարդասթին, էլեգանտ և սեքսուալ կոստյումները՝ 80-ականների լեգենդար «Դինաստիա» շոուն: Առկա է բրենդի անբաժանելի մաս կազմող ընձառյուծային պրինտը, աչքի ընկնող պայետներն ու կարմիր լատքեսը խառնված են արևադարձային պատկերներով զարդարված բաց դենիմից զուսպ թոթալ-լուքերի հետ:

Ջինսային մինի-կիսաշրջազգեստներն և բաճկոնները նախատեսված են փառատոնային օրվա համար, իսկ երեկոյան դիզայներն առաջարկում է սև, բորդոյ և ոսկեգույն երեկոյան զգեստներ: Տղամարդկանց կորպարները հավաքածուի մեջ աչ պակաս վառն են՝ փիրուզագույն կաշվո բաճկոնն ու դոլարային պրինտով վերնաշապիկը հիթային դառնալու բոլոր նախադրյալներն ունեն: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս