loader
Prada, գարուն-ամառ 2019

Prada, գարուն-ամառ 2019

Նորաձև քննադատների կարծիքով Միուչա Պրադան իր նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է 60-ականներով, քանի որ նրանում առկա են կիսաթափանցիկ գոլֆերով և հուզիչ բերետներով baby doll ճանաչելի զգեստները, իսկ մոդելները նման էին Թվիգիին և Ջին Սիբերգին:

Սակայն, մի մասը նաև կարծում է, որ հիմնական թեման խիստ բերմուդներով, բանտերով կոլյեներով և կարճ կիսաշրջազգեստներով ժամանակակից դպրոցական ոճն է: Կա նաև զանգված, որը ծովային մոտիվներ է նկատել լողազգեստներ հիշեցնող պրինտավորված բոդիներում: Ա

յդուհանդերձ, Պրադան նոր ճանապարհներ է փնտրում իր դիզայնի զարգացման համար: Նրա վերջին հավաքածուները կապված չեն միմյանց հետ, սակայն առկա են որոշ էլեմենտներ, որոնք ներկա են. օրինակ՝ այս աշնանը նա առաջարկել է կրել էլաստանից նեոնային վերարկուներ, և այդ մասին հիշեցնում են ամառային հավաքածուի բաց քթով վառ սանդալները: Օվերսայզ-ֆասոններ, բազմաշերտություն, շեղված ֆորմաներ, հասկանալի կար, կանացի սիլուետներ, գայթակղիչ դետալներ՝ Պրադան գիտի, թե ինչպես է անհրաժեշտ գրավել բազմակողմանի աուդիտորիան: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս