loader

Prada x MyTheresa.com երկրորդ կոլաբորացիան (տեսանյութ)

Օնլայն-ռիթեյլերի և իտալական նորաձևության տան երկրորդ համատեղ հավաքածուի մեջ 20 հագուստ է ընդգրկվել, որոնք ոգեշնչված են արխիվային հավաքածուներով: Օրինակ՝ կրակի ալիքներով սանդալները, բանանի պրինտով թոփերն ու զգեստները, բրենդի տղամարդկանց հավաքածուներից շապիկները, կիսարջազգեստներն ու աքսեսուարները: Կապսուլային հավաքածուն ներկայացնող էքսկլյուզիվ հոլովակում նկարահանվել է r&b երգչուհի Abra-ն:

Հոլովակում նա պարում է հավաքածուի հագուստով, իսկ կոլաբորացիան հետևյալ կերպ է մեկնաբանում. «Նկարահանումներն անցել են Բեռլինում հիանալի թիմի հետ, մեզ շատ թեթև ու զվարճալի էր աշխատել միասին: Եթե ընտրեի մեկ իր հավաքածուից, ապա կնշեի կրակով սանդալները: Նրանք ցնցող են»:

Հավաքածուն արդեն հայտնվել է վաճառքում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս