loader
Preen by Thornton Bregazzi, pre-fall 2019

Preen by Thornton Bregazzi, pre-fall 2019

Դիզայներներ Թեա Բրեգացին և Ջասթին Թորնթոնը նոր պրեֆոլային հավաքածուի գաղափարը տեղափոխել են Կենթում Սիսինհըրսթ խորհրդավոր ամրոցից: Այնտեղ նրանք լսեցին արիստոկրատուհի Վիտա Սեքվիլ-Ուեսթի պատմությունը, ով 30-ականներին հայտնի էր իր էքսցենտրիկ բնավորությամբ: Կինը հասցրել է հաջողակ գրող, դատավոր և այգեպան դառնալ, ամուսնացել է դիվանագետի հետ, սակայն ճակատագիրը չար կատակ խաղաց նրա հետ՝ երկուսն էլ համասեռամոլներ էին, որոնց հաջողվել է 2 երեխա ունենալ: Դիզայներները տեսել են տան դասավորվածությունն ու Վիտայի լուսանկարները, որոնցում նա հանդես է եկել կանացի զգեստներով և այգեպանի ծանր սապոգներով: Ուստի, լուքբուքի մոդելները հանդես են եկել ջերմոցներով կիսաքանդված այգու և չխնամված բույսերի ֆոնին:

Վանդակավոր բամբակյա զգեստները, ծաղկավոր կիսաշրջազգեստները կարված են տարբեր հագուստից, որոնց էքստրավագանտություն են հաղորդում փետուրները, գլխարկներն ու պրինտավորված թաշկինակները: Այստեղ են նաև, կարծես, վիկտորիանական դարաշրջանից մնացած ծալքերով բլուզները: Այգեպանի հանդերձանքների շարքում հարմոնիկ են նայվում նաև պայետներով հագուստները, որոնք աղմկոտ երեկույթների մասին են ակնարկում: Պրինտերի, ֆասոնների և դետալների այս միքսը լրացնում են քառակուսի քթով կոշտ կոշիկները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս