loader
Proenza Schouler, գարուն-ամառ 2019

Proenza Schouler, գարուն-ամառ 2019

Ջեք ՄակԿալոուն և Լազարո Էրնանդեսը ունիվերսալ և մինիմալիստական հավաքածու են ստեղծել, որի հիմքում ընկած են ընդարձակ զգեստները, դենիմից ասիմետրիկ կիսաշրջազգեստները, ազատ վերնաշապիկները, հարմար սարաֆանները, երկարացված ժակետներն ու կանացի թրենչերը: Հավաքածուի լեյտմոտիվը քովբոյական ոճի ժիլետներն են, պարանոցային միատոն թաշկինակները, փափուկ կաշվից լայն սապոգները, մեծ պայուսակները:

Բոլոր մոդելները ստեղծվել են մեծ քաղաքի կյանքի համար, քանզի հավաքածուն ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են հենց մեգապոլիսի ռիթմով: Սակայն, եթե ուրբանին մի փոքր վեսթերն ավելացվի, ապա առօրյայի համար բավականին կոլորիտային և, միաժամանակ, մաքսիմալ պրակտիկ ու հարմար հագուստներ են ստացվում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս