loader
Ralph Lauren, աշուն-ձմեռ 2018

Ralph Lauren, աշուն-ձմեռ 2018

Այս տարի Ralph Lauren նորաձևության տունը նշում է իր 50-ամյա հոբելյանը: Ռալֆ Լորենի հոբելյանական հավաքածուի մեջ ավելի քան 150 կերպար է ընդգրկվել, որոնք արտացոլում են ամերիկյան նորաձևությունը՝ կաշվե և բեյսբոլային բաճկոնները, ծոփը, քովբոյական աքսեսուարները, Հյուսիսային Ամերիկայի արմատական ազգերի էթնիկական նախշերը, և իրենցից մեգահիթեր են ներկայացնում, որոնք Լորենին Բրոնքսի սովորական քովբոյից american dream-ի օրինակելի մարդ են դարձրել:

Այս հավաքածուի մեջ միանգամից ներկայացվել են Ralph Lauren, Polo Ralph Lauren և Double RL գծերը: Հավաքածուն օմաժ է պրեպիի էսթետիկային և բոհո-շիկին. լայն տաբատներ, անանային ջերմ երանգների ժակետներ, շագանակագույն վելվետից հագուստներ, ասեղնագործությամբ ջեմպերներ, լոգոտիպերով ժակետեր, սվիտերներ և պիջակներ, կարճ բմբուլային վերարկուներ, քովբոյական սապոգներ, բանդանաներ և այլն: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս