loader
Ralph Lauren, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)

Ralph Lauren, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)

Ռալֆ Լորենն այն դիզայներներից է, որոնցից ոչ մի նոր բան չի սպասվում. նա հիմնել և զբաղեցրել է ամերիկյան դասական ոճի դիրքը և 50 տարի հաջողությամբ աշխատում է այնտեղ՝ իր բիզնեսը կայսրության հասցնելով: Այս հավաքածուի զուգահեռ թեման ավտոմրցարշավներն են:

Բրուտալ թեմային դիզայները մոտեցել է միայն իրեն հատուկ էլեգանտությամբ. հավաքածուի մեջ ներկայացվել են  դեղին և կարմիր նեոնային դետալներով մրցարշավային կաշվե բաճկոններ, կաշվե կոստյումներ և զգեստներ, լաքային կաշվից կարճացրած պլաշեր, բրուտալա-սեքսուալ թրենչեր:

Հավաքածուի զգալի մասը կազմել են երեկոյան զգեստները, որոնք զարդարված են բյուրեղներով, ատլասով և տյուլով՝ ավտոմոբիլային ոճաբանության մեջ կատարված:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս