loader
Roberto Cavalli, գարուն-ամառ 2019

Roberto Cavalli, գարուն-ամառ 2019

Մեկ տարվա ընթացքում Roberto Cavalli նորաձևության տան կրեատիվ տնօրեն Փոլ Սարիջh սկսել է բրենդի գլամուրայնությունը փոխել դեպի ժամանակակից ֆասոններն ու դետալների և աքսեսուարների քանակով զսպվածության: Դիզայների համար կարևոր է, որպեսզի կինն իրեն վստահ զգա հագուստի մեջ, իսկ դրա համար պարտադիր չէ յուրաքանչյուր դետալին անիմալիստական պրինտ փակցնել: Նոր հավաքածուի մեջ Սարիջը տաք երանգների հագուստներ է ներկայացրել, սակայն առկա է նաև փայլը և չափավոր դեկորը:

Այստեղ են դեղին, փիրուզագույն, սև տրիկոները, որոնք հագցված են մինի-զգեստների տակից,փայլուն գործվածքից  շորտերը, քրոփ-թոփերը: Որոշ զգեստներն ու կիսաշրջազգեստները կարատված են բազմագույն աբստրակտ պրինտի մեջ: Հավաքածուի մեջ տեղ են գտել նաև բաց գործվածքի վրա կարված պայետներով բլուզները, ինչը նորովի հետաքրքիր է և, միաժամանակ, զուսպ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս