loader
Roland Mouret, աշուն-ձմեռ 2018

Roland Mouret, աշուն-ձմեռ 2018

Roland Mouret ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ռոլան Մուրեն իր նոր հավաքածուի մեջ առանձնացել է սեքսուալությամբ և էրոտիզմով՝ դիպչելով հարասմենթի և ոտնձգությունների թեմաները: Հագուստները օրիգինալ են և կանացի, սակայն մի փոքր զուսպ, ի տարբերություն նախորդ հավաքածուների:

Հիշեցնենք, որ բրենդը հայտնի է իր քիփ գայթակղող զգեստներով, որոնք ընդգծում են մարմնի կազմվածքը: Հիմնական գույների թվում են մուգ- և վառ-կապույտը, բորդոյը, կանաչը և մոխրագույնը: Այս անգամ հավաքածուի մեջ գերակշռում են ոչ թե կարճ զգեստները, որոնք կարված են, ըստ կազմվածքի, այլ ազատ կարի մոդելները, տաբատային կոստյումները, վերարկուները, երկար կիսաշրջազգեստները և ծավալուն սվիտերները: Վելվետը, մետաքսն ու սև ժանյակը ֆրանսիացի դիզայների նոր հավաքածուի այցեքարտն են դարձել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս