loader
Saint Laurent-ի գարուն-ամառ 2019 սեզոնի տղամարդկանց լուքբուքը (տեսանյութ)

Saint Laurent-ի գարուն-ամառ 2019 սեզոնի տղամարդկանց լուքբուքը (տեսանյութ)

Saint Laurent-ը ներկայացրել է գարուն-ամառ 2019 սեզոնի տղամարդկանց հավաքածուի լուքբուքը, որում նկարահանվել է Լենոն Գալահերը, ով Oasis կուլտային ռոք-խմբի նախկին անդամ Լիամ Գալահերի որդին է:

Լուսանկարներին նա այլ մոդելների հետ հանդես է եկել փայլուն տաբատներով, բազմաթիվ զարդերով, ցանց-շարֆերով և ծաղկավոր թաշկինակներով: Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Էնթոնի Վաքարելոն պատմել է, որ հավաքածուի մեջ նա ցանկացել է արտացոլել Նյու Յորքի գաղափարը և 70-ականների նյույորքյան իկոնաներին:

Բրենդը նաև փոքրիկ վիդեո է թողարկել, որում մոդելները քայլում են նյույորքյան փողոցներով, նստած են մետրոյի դատարկ վագոններում և արծաթափայլով հանդես են գալիս գիշերային քաղաքի ֆոնին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս