loader
Salvatore Ferragamo, գարուն-ամառ 2019

Salvatore Ferragamo, գարուն-ամառ 2019

Արդեն երկրորդ սեզոն է, ինչ Salvatore Ferragamo նորաձևության տան կանացի և տղամարդկանց գծերի կրեատիվ տնօրեններ Գիյոմ Միլանդն ու Փոլ Էնդրյուն աշխատում են միասին, որպեսզի բրենդի հագուստի ողջ էլեգանտությունը հասցնեն կատարելության: Դիզայներներն աշխատում են ցանկացած տարիքի աուդիտորիայի համար, և դա իրենց մոտ դեռևս հաջող է ստացվում:

Այս մասին վկայում է ամառային հավաքածուն, որում ներկայացված են կաշվե կլյոշ կիսաշրջազգեստները և բերմուդները, որոնք հարմար են գրասենյակային դրես-կոդի ադեպտներին և նրբաճաշակ ոճի սիրահարներին: Դիզայներները պրինտավորված աստառով կապյուշոնով ծանր պլաշերն առաջարկում են կրել տարվա բոլոր քամոտ ու թաց եղանակներին:

Սաֆարի ոճի ազատ բեժ տաբատներով, բոմբերներով, կոմբինեզոններով և կլյոշ կիսաշրջազգեստներով կոմպլեկտները հավաքածուն էլ ավելի են թարմացնում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս