loader
Stella McCartney-ը տղամարդկանց լողափային առաջին հավաքածու է թողարկել

Stella McCartney-ը տղամարդկանց լողափային առաջին հավաքածու է թողարկել

WWD-ն հրապարակել է Stella McCartney-ի տղամարդկանց լողափային առաջին հավաքածուի լուքբուքը, որը ստեղծվել է ISA Spa գործվածքների իտալական ֆաբրիկայի հետ կոլաբորացիայում:

Stella McCartney խանութներում և կայքում հնարավոր է գնել լողափային շորտեր, մուլտային պրինտերով վերնաշապիկներ, օրգանական բամբակից սրբիչներ, թութակներով ու արմավենիներով կոստյումներ և Քենիայում արտադրված բիոքայքայված նյութերից պայուսակներ:

Ապրանքների գները տատանվում են 225-305 դոլարի սահմաններում: «Սա տղամարդկանց ընտրանին ընդլայնելու հիանալի հնարավորություն է: Ես ցանկացել եմ նորովի բացել տղամարդկանց գառդերոբի կարևորագույն ոլորտը, որի դիզայնին մեծ նշանակություն չեն հատկացնում»,- հավաքածուի մասին արտահայտվել է Ստելլա ՄակՔարթնին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս