loader
Tiffany & Co.-ն նախաճաշերով սրճարան է բացել

Tiffany & Co.-ն նախաճաշերով սրճարան է բացել

Նյույորքյան Հինգերորդ ավենյուի վրա գտնվող Tiffany &Co. Բուտիկում բացվել է «Blue Box» սրճարանը. Հենց նրա ցուցափեղկերի կողքին «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիմում Օդրի Հեփբեռնը քրուասան է կերել: Սրճարանի անվանումը խաղարկում է Tiffany & Co.-ի ոսկյա զարդերի դասական տուփը՝ սպիտակ ժապավենով արտոնագրված երկնագույն կարտոնե տուփը: Բրենդի մտահղացմամբ, Օդրի Հեփբեռնի հերոսուհու պես նախաճաշել ցանկացողներն այլեւս ստիպված չեն լինի կանգնել փողոցում:

Սրճարանում Կենտրոնական այգու տեսարանով նախաճաշեր են առաջարկվում, որոնք ընդամենը 29 դոլար արժեն: Նախաճաշը բաղկացած է սուրճից, քրուասանից եւ հաճախորդի ընտրությամբ ճաշատեսակից (ավոկադո-թոստ, սաղմոնով բեյգլ կամ տրյուֆելային յուղով հացի մեջ հավկիթներով քրեմբլ): Հիմնական ճաշատեսակից եւ նախուտեստից բաղկացած լանչի արժեքը 39 դոլար է: Սրճարանը տեղակայվել է բուտիկի 4-րդ հարկում՝ աքսեսուարների եւ տան համար ապրանքների տարածքի հարեւանությամբ: Սրճարանի առաջին հաճախորդներից էին դերասանուհիներ Օլիվիա Ուայլդն ու Ռայլի Կիոն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս