loader
Թոմ Բրաունը և Ջամբատիստա Վալլին հեռանում են Moncler-ից

Թոմ Բրաունը և Ջամբատիստա Վալլին հեռանում են Moncler-ից

Իր վերնահագուստով եւ հեքիաթային դեկորացիաներով շոուներով հայտնի Mocler ապրանքանիշը փակում է Gamme Rouge եւ Gamme Bleu պրեմիալ գծերը: Դիզայներներ Թոմ Բրաունը եւ Ջամբատիստա Վալլին լքում են Moncler-ը եւ կկենտրոնանան սեփական բրենդերի վրա: Moncler-ի գլխավոր տնօրեն ու միլիարդատեր Ռեմո Ռուֆինիի խոսքերով, ընկերությունը «պետք է փոխվի եւ բաց լինի նոր հորիզոնների համար»: Ռուֆինին ընդգծում է, որ Թոմ Բրաունն ու Ջամբատիստա Վալլին համաձայնել են գծերի փակման առթիվ նրա որոշման հետ:

«Ինձ համար իսկական հպարտություն էր աշխատել նման ունիկալ տաղանդների հետ, եւ ես անչափ շնորհակալ եմ Թոմին եւ Ջամբատիստային, Moncler-ում իրենց անհավանական ներդրման համար: Ես, հաստատ, կարոտելու եմ նրանց»,- նշեց տնօրենը: Փոփոխությունները կապված են բրենդի ստրատեգիայի գլոբալ փոփոխության հետ: Ռուֆինին հրաժարվում է բարձրաձայնել պլանները, սակայն հաստատում է, որ կողմնորոշվում է նոր աուդիտորիայի վրա. «Աշխարհը կտրուկ փոխվել է այն պահից, երբ ես սկսել եմ Gamme նախագիծը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս