loader
Tripple RRR. Ռոբերտո Կավալիի որդին ցուցադրել է իր առաջին հավաքածուն

Tripple RRR. Ռոբերտո Կավալիի որդին ցուցադրել է իր առաջին հավաքածուն

Հրապարակվել է Ռոբերտո Կավալիի կրտսեր որդու՝ Ռոբերտի առաջին հավաքածուի լուքբուքը, որոնք առաջին անգամ կցուցադրվեն Pitti Uomo-ում:

Տղամարդկանց առաջին հավաքածուի մեջ ընդգրկվել են մորթե դետալով գլխարկներ, ասեղնագործությամբ և սիրամարգի փետուրներով թավշյա խալաթներ, ապակե շքանշաններ, ծաղկային կոկոններով փայլուն կոստյումներ և ծավալուն ժաբոյով վերնաշապիկներ:

Ռոբերտի խոսքերով, բոլոր իրերն արտադրվել են Իտալիայում՝ Ֆլորենցիայի և Նեապոլի ֆաբրիկաներում: «Բրենդը ստեղծվել է ինձ համար: Ես խանութում չէի կարող գտնել այն հագուստը, որը կցանկանայի գնել ամեն օր: Նաև, շատ մարդիկ ինձ հարցնում էին իմ անձնական ոճի մասին, և սա նոր արկածի մեկնարկի համար հսկայական ստիմուլ է դարձել»,- հավաքածուն մեկնաբանել է Կավալի կրտսերը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս