loader
Valentino, pre-fall 2019

Valentino, pre-fall 2019

Պիերպաոլո Պիչոլին այն հազվադեպ դիզայներներից է, ով կարողանում է պահպանել հայտնի նորաձևության տների ճանաչելի կոդերը, միաժամանակ, ժամանակակից և նոր աուդիտորիային հասկանալի հագուստ ստեղծելով: Ողջ հավաքածուն կատարված է սև և կարմիր գույներով, որոշ զգեստները կրկնում են 80-90-ականների արխիվային զգեստները: Ոսկեգույն և արծաթագույն ներկերի նստվածքով վերանորոգման արվեստն արտացոլվել է ժամանակակից հագուստներում, որոնք, կարծես, պատահական են հայտնվել հավաքածուի մեջ՝ պարկաներում, բմբուլային վերարկուներում, կոնտրաստային գծերով ջինսերում, որոնք կրկնում են կոտրված ափսեների նախշերը:

Չնայած ծալքերի, ժանյակի, դրապավորման, փայլերի և այլ դեկորատիվ էլեմենտների առատության, Valentino-ի հանդերձանքում զգացվում է հանգստությունը, զսպվածությունն ու, միաժամանակ, ստատիկությունը, ինչը հատուկ է ճապոնական մշակույթին: Բրենդի համար ավանդական զգեստներից բացի, ներկայացվել են երևակայական թևերով վերարկուները, վերմակակար բմբուլային վերարկուները, սակուրայի և փետուրների տեսքով պրինտով ժիլետները, հյուսերով ծավալուն կարդիգանը, դեմքերի իրական պատկերերով սվիտշոթերը, դրապավորված գործվածքից մուշտակը և այլն: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս