loader
Valentino, resort 2019

Valentino, resort 2019

Valentino նորաձևության տան resort 2019 սեզոնի հավաքածուի համար, կրեատիվ տնօրեն Պիերպաոլո Պիչոլին մենտալ կերպով վերադարձել է հարազատ Հռոմ, սակայն ոչ ժամանակակից, այլ՝ 60-ականների և 70-ականների:

Թվում է, թե դիզայները ոգեշնչանքը փնտրել է բուժուական կինեմատոգրաֆիկ Հռոմում՝ այնպիսին, ինչպիսին այն երևում է Ֆելինիի, Վիսկոնտիի և Պազոլինիի ֆիլմերում: Հավաքածուի մեջ ընդգրկվել են ամենօրյա ընթերցմամբ բարոկկո ոճի զգեստներ, «թաշկինակային» գործվածքից զգեստներ ու ժակետներ, 70-ականների ոճում ֆունկցիոնալ տաբատային կոստյումներ:

Պիչոլին զարգացնում է անցած հավաքածուի լոգոմանիայի թեման՝ հավաքածուի մեջ առկա են «Valentino» գրությամբ թաշկինակներ, սապոգներ, կարդիգաններ, որոնք, դիզայների խոսքերով, ոգեշնչված են բուտլեժային արտադրությամբ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս