loader
Վատիկանը Met Gala-ին 50 էքսպոնատ կտրամադրի

Վատիկանը Met Gala-ին 50 էքսպոնատ կտրամադրի

Արդեն հայտնի է, որ Մետրոպոլիտեն-թանգարանի Կոստյումի ինստիտուտի գալիք Met Gala պարահանդեսը կանցկացվի «Աստվածային մարմիններ. նորաձեւությունն ու կաթողիկ երեւակայությունը» խորագրով: Աննա Վինտուրի համահաղորդավարները կլինեն Ռիհաննան, Դոնատելլա Վերսաչեն եւ Ամալ Քլունին: WWD-ի տեղեկատվությամբ, թեմատիկ ցուցահանդեսի համար, «Մետրոպոլիտեն» ժամանակակից թանգարանը համագործակցության է հրավիրել Վատիկանին:

50 կաթողիկ աքսեսուարներ, տիարաներ, մատանիներ եւ պապային հագուստներ թանգարանին անհրաժեշտ են, որպեսզի ցուցադրվի կրոնական ավանդույթների հետ դիզայներների աշխատանքների հետ կապը՝ Ռաֆ Սիմոնսի, Թյերի Մյուգլերի, Քրիստոբալ Բալենսիագայի, Թոմ Բրաունի, Ազեդին Ալայայի, Ջոն Գալիանոյի, Պիերպաոլո Պիչոլիի եւ Էլզա Սքիապարելիի: Նմուշներից շատերը երբեք չեն ցուցադրվել Վատիկանից դուրս: Էքսպոզիցիան կտեղադրվի թանգարանի հիմնական մասի 2 պատկերասրահներում, Աննա Վինթուրի Կոստյումի կենտրոնում եւ The Met Cloisters-ի բաժանմունքում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս