loader
Vera Wang, աշուն 2019, հարսանյաց հավաքածու

Vera Wang, աշուն 2019, հարսանյաց հավաքածու

Vera Wang-ի նոր հավաքածուի հարսանեկան զգեստները հարսնացուներին թույլ են տալիս մտովի տեղափոխվել այլ ժաանակաշրջան և իրենց զգալ Վերսալի պալատի անտուրաժում: Դիզայները փորձել է յուրաքանչյուր դետալի մեջ փոխանցել Լյուդովիկոս XIV-ի ժամանակաշրջանի ոգին: Հենց այս թագավորն է ոգեշնչել Վերա Վոնգին. «Նա տարված էր հագուստով, խիստ դրես-կոդ է սահմանել: Հագուստը, որը պետք է կրեին նրա էլիտան, պարտավորում էին հատուկ պահվածք»: Դիզայները հայտնում է, որ Լյուդովիկոսը նրա համար նորաձևության ինդուստրիայի ողջ պատմության մեջ առաջին «ռոք-աստղն» է:

Հավաքածուի բաղկացած է 17-րդ դարի հղումներից: Տյուլի անվերջ շերտերը, ծալքերը, հարուստ դեկորը, ժանյակի և ոսկեգույն գործվածքների առատությունը՝ այս ամենը ցակնացած կնոջը արքայադստեր կվերածի: Սակայն, Վոնգը չի բացառել ժամանակակից թրենդերի ազդեցությունը և հատուկ ուշադրություն է դարձրել այժմ պոպուլյար «մերկ» զգեստներին:

Հավաքածուի մեջ 15 բացարձակ տարբեր զգեստներ են ներկայացված, սակայն բոլոր կերպարները նույնչափ գայթակղիչ են:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս