loader

«What Would You Do For Love?». Փարիզյան օպերայի պարողները՝ Dior-ի սուրբվալենտինյան վիդեոյում

Dior-ը շարունակում է պատասխանել «What Would You Do For Love?» («Ի՞նչ կանեք հանուն սիրո») հարցին, #DiorLoveChain բարեգործական նախագծի շրջանակներում: Նոր վիդեոյում նորաձևության տան հարցերին պատասխանել են Փարիզյան օպերայի պարուսույց Մարի-Անիեզ Ժիլոն և պարող Հյուգո Մարշանը: Dior-ն այս հոլովակը նվիրել է բոլոր սիրահարների օրվան և սոցցանցի օգտատերերին կոչ է արել նույն հարցին պատասխանել #DiorLoveChain հեշտեգով:

Յուրաքանչյուր փոսթի համար բրենդը WE Charity հիմնադրամին 1 դոլար կհանգանակի: WE Charity-ն WE Movement կանադական կազմակերպության բաժանմունքն է. հիմնադրամը Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում մարդկանց օգնում է կրթություն, բուժօգնություն և մաքուր ջուր ստանալ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս