Woolrich ամերիկյան ընկերությունը միանգամից 2 հավաքածու է ներկայացրել: Բոլոր նրանց համար, ովքեր բազմաֆունկցիոնալ հագուստ են նախընտրում, բրենդը հատուկ մոդել-տրանսֆորմերներ է մշակել՝ «երեքը մեկում» ջրակայուն բամբակից, առանձին հագնվող տաք աստառով երկկողմանի բոմբեր և պարկան: Գարնանային հավաքածուի մեջ առկա հագուստը հարմար է նաև միջսեզոնի համար:
Վառ կապույտ և սև ներդիրներով 90-ականների ոճով բեժ թոփերը, նյուդային երանգի պլաշերը. այս ամբողջը կրելի է արդեն այսօր, թեպետ Woolrich-ը նրանց ամառային երանգ է հաղորդել:
Երկրորդ հավաքածուն ստեղծվել է Griffin դիզայն-ստուդիայի հետ համատեղ: Նրանում առկա է նաև վերնահագուստը՝ անջատվող թևերով ուլտրաթեթև պարկան, կրկնակի կապյուշոնով օվերսայզ-բոմբերները: Հատկանշական է, որ բոլոր ջրակայուն մոդելները թեստավերվել են Անգլիայի ատլանտիկ թերակղզու ուժեղ քամիների պայմաններում: